News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի օդուժի հարվածներից Եմենի Հաջջա նահանգում ավելի քան 30 խաղաղ բնակիչ է զոհվել

 

 

 

Տեղի բնակիչների փոխանցմամբ, այս պահին հայտնաբերվել է 36 մարմին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը։

Եմենի իշխանությունների եւ ապստամբների միջեւ հակամարտությունն ակտիվացել է 2014-ի օգոստոսից Այս տարվա հունվարին շիաների «Անսար Ալլահ» խմբավորումը գրվել է երկրի մայրաքաղաք Սանան։

Երկրի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին ստիպված է եղել սկզբում տեղափոխվել Ադեն, իսկ հետո երբ ապստամբները մտել են քաղաք, նա լքել է Եմենը։ Այս տարվա մարտի 26-ից նրա խնդրանքով Սաուդյան Արաբիան՝ Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի ու ԱՄԷ-ի օդուժի աջակցությամբ, ռազմաօդային գործողություն է իրականացնում շիա հուսիների դեմ։

Կոալիցիային եմ միացել նաեւ Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն ու Սուդանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ