News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրյուսելում ոստիկանությունը ձերբակալել է 5 մարդու, որոնք արաբերեն տեքստով սեւ պաստառ են պահել, որը շատ էր հիշեցում «Իսլամական պետության» դրոշը։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 29-ի երեկոյան, «Միզող տղան» արձանի մոտ, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Rtbf.be-ն։

Հարցաքննության ժամանակ պարզվել է, որ ակցիայի մասնակիցները դերասաններ են։ Նրանք սցենար են բեմադրել, որպեսզի ցույց տան բնակչությանը, որ «չպետք է հասարակությունը վախեցնի ինքն իրեն ահաբեկչության սպառնալիքով»։

Դատախազության ներկայացուցիչների խոսքով, ցուցարարները գործողություններում ոչ մի ահաբեկչական ենթատեքստ չի եղել։ Ավելի ուշ 5 դերասաններին ազատ են արձակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ