News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրոպա միգրանտների հսկայական հոսքի պատճառով Նիդեռլանդները որոշել է խստացնել ապաստան տրամադրելու շուրջ օրենսդրությունը:

Այժմ սնունդ եւ բնակավայր կտրամադրեն միայն այն միգրանտներին, որոնք փախստականի կարգավիճակ են ստացել: Հակառակ դեպքում, միգրացիոն կենտրոնում կեցության ժամանակահատվածը կկրճատվի մինչեւ մի քանի շաբաթ: Ժամկետը լրանալուն պես միգրանտներին կարտաքսեն: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին:

Ներկայում Նիդեռլանդների տարածքում գտնվող միգրանտները պետք է նվազագույն կենսապահովման չափով աջակցություն ստանան: Սակայն օգոստոսի 28-ին երկրի վարչապետ Մարկ Ռյուտտեն հայտարարել է, որ անմտություն է ապաստան տրամադրել այն մարդկանց, որոնք կարող են հայրենիք վերադառնալ, սակայն չեն ցանկանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ