News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին խորհուրդ է տվել ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել Ռուսաստանին: Այս մասին նա պատմել է The Times պարբերականին տված հարցազրույցում:

«Նա լրջորեն մտորում էր Լատինական Ամերիկայի մասին, բայց ես խորհուրդ տվեցի դիմել Ռուսաստանին, քանի որ Լատինական Ամերիկայում հեշտությամբ կարող էին առեւանգել նրան կամ ԿՀՎ-ի հրահանգով սպանել»,- ասել է Ասանժը:

Սնոուդենը Մոսկվայում է 2013 թվականի հունիսի 23-ից: 2014-ին նրան 3 տարի ժամկետով ժամանակավոր կեցության իրավունք են տրամադրել:

Ըստ Lenta.ru-ի, ԱՄՆ-ում ԱԱԳ-ի նախկին աշխատակցին մեղադրում են լրտեսության մեջ: Հայրենիք վերադառնալու պարագայում նրան մինչեւ 30 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:

2012 թվականից Ասանժը թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ խուսափելով Շվեդիային արտահանձնվելու վտանգից: Այստեղ նրան կասկածում են բռնաբարության եւ սեռական ոտնձգության մեջ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ