News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիացի երեք երեխաներ եւ նրանց հարազատները, որոնց 26 միգրանտների հետ հայտնաբերել էին միկրոավտոբուսում, հիվանդանոցից անհետացել են: Այս մասին տեղեկացրել է Ավստրիայի ոստիկանությունը:

Երեխաներին Բրաունաու-ամ-Ինն քաղաքի հիվանդանոց էին տեղափոխել օգոստոսի 28-ին, քանի որ սարսափելի ջրազրկվել էին:

Երկու 5-ամյա աղջիկն ու 6 տարեկան մի տղան անգիտակից վիճակում էին: Բոլոր միգրանտները Սիրիայի, Աֆղանստանի եւ Բանգլադեշի բնակիչներ են:

BBC-ի փոխանցմամբ, երեխաները հիվանդանոցից անհետացել են օգոստոսի 30-ին: Ըստ ամենայնի, նրանց ծնողները մտադիր են Գերմանիա հասնել, քանի որ մտավախություն ունեն, որ ավստրիական իշխանություններն իրենց հետ՝ Հունգարիա են արտաքսելու, որտեղից ժամանել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ