News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մալազիայի իշխանությունները չեն ընդունում բողոքի փողոցային ակցիաները, որոնք հասարակական կարգի խախտման են հանգեցնում: Այս մասին օգոստոսի 30-ին հայտարարել է երկրի վարչապետ Նաջիբ Ռազակը՝ օգոստոսի 31-ի Անկախության օրվան նվիրված հատուկ ուղերձում:

Կառավարության ղեկավարը, մեկնաբանելով երկու օր շարունակ մայրաքաղաքում անցկացվող բազմահազարանոց հակակառավարական ակցիաները, նշել է, որ ժողովրդավարական պետությունում բողոքի այդպիսի ակցիաները կարծիք արտահայտելու հարմար միջոց չեն:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդպիսի ակցիաները, նրա կարծիքով, խելամիտ չեն եւ ցուցադրում են կազմակերպիչների մակերեսային խելքը, ինչպես նաեւ ազգային ոգու բացակայությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ