News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄն նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը, օգոստոսի 31-ին, Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր սարին պաշտոնապես կվերադարձնի այն անունը, որը նրան տվել էին Ալյասկայի բնիկները: ՄաքՔինլի սարը 40-ամյա վեճից հետո նորից կստանա Դենալի անունը, հայտնում է Lenta-ն ՝ վկայակոչելով Reuters-ին:

Օբաման ծրագրում է զբոսարշավ կազմակերպել ՝ կլիմայական փոփոխություններից փոքրացող սառցադաշտ եւ հանդիպել հեռավոր արկտիկյան համայնքների բնակիչների հետ:

Այս գագաթը այսպես է կոչվել ԱՄՆ 25-րդ նախագահ ՄաքՔինլիի պատվին ՝ 1896 թ, ընտրություններում նրա հաղթանակից անմիջապես հետո: Սակայն Ալյասկայի բնիկները դրանից շատ առաջ այս սարն անվանում էին Դենալի, որը նշանակում է «Ամենամեծ»: 1975 թ. սկսած ՝ նահանգի իշխանությունները պաշտոնապես սկսել են սարը Դենալի անվանել: Այս տարիների ընթացքում Ալյասկան համոզում էր, որ դաշնային կառավարությունն էլ նույնը անի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ