News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունն օգոստոսի 30-ին, ժամը 21.23-ին ահազանգ է ստացել, որ հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 13 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը եւ փրկարարական ջոկատը: 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1992 թ. ծնված Հ. Հ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է ոստիկանների կողմից: 

Պարզվել է, որ Հ. Հ.-ը գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում. վերջինս հոսպիտալացվել է «Ավան» հոգեբուժական կլինիկա:

Տպել
Ամենաշատ