News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացի ռեպ երգիչ Քանյե Ուեսթը MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է, որ մասնակցելու է 2020թ. նախագահական մրցավազքին, հայտնում է Variety -ն:

Երգիչ Թեյլոր Սվիֆթի ձեռքերից իր մրցանակը ստանալիս ՝ Ուեսթը ասել է, «ես չգիտեմ, թե ինչ կկորցնեմ սրանից հետո: Ես մտադիր եմ 2020 թ. առաջադրել իմ թեկնածությունը նախագահի պաշտոնի համար»:

«Դուք հավանաբար հիմա փորձում եք կռահել՝ արդյոք ես բեմ դուրս գալուց առաջ որեւէ բան եմ ծխել: Այո, ծխել եմ», - հավելել է ռեպերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Թե որ կուսակցությունից է նա պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը կամ արդյոք նա կատակում էր ՝ մնում է անհայտ: Չնայած հավանական է, որ նրան հանգիստ չեն տալիս  կնոջ՝ Քիմ Քարդաշյանի դափնիները, ով մտել է Հիլարի Քլինթոնի ընտրական շտաբ՝ դեմոկրատների ճամբարից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ