News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի նավաստիները դադարեցրել են Լա Մանշ նեղուցի Կալե նավահանգստի շրջափակումը, որից լրջորեն տուժել էր նեղուցի երթեւեկությունը։ Այս մասին հայտնել են նավաստիների արհմիությունները։

Նշենք, որ ֆրանսիական Seafrance ընկերության աշխատակիցները ընկերության սնանկանալուց հետո գործադուլ էին հայտարարել։ Նրանք դեմ են ընկերությունը մրցակից դանիական DFDS Seaways-ին  վաճառելուն։ Նավաստիները մտահոգություններ ունեն, որ դա կարող է հանգեցնել զանգվածային պաշտոնանկությունների, գրում է ՏԱՍՍ-ը։

Ցուցարարները պահանջում են թույլ տալ բարձրանալ նավերի վրա, որտեղ նրանք նախկինում աշխատում էին՝ իրենց իրերը վերցնելու համար։ Ֆրանսիայում օրենքի համաձայն՝ նավաստիներն իրավունք չունեն ընկերության վերավաճառքի կամ լուծարման պարագայում ոտք դնել տախտակամած։

Նավահանգստի ղեկավարությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցրել էր Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ այդ նավահանգստով կատարվող երթեւեկությունը, ինչի պատճառով Դուվրում մոտ 2 հազար ուղեւոր էր կուտակվել։ 1.7 հազար եւ 1.5 հազար ուղեւոր եւս 2 նավ չի կարողացել ափ դուրս գալ Կալե նավահանգստում։ Ներկայումս նավագնացությունը վերականգնվել է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ