News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Չինաստանում ֆոնդային բորսաների գնանշերի կտրուկ անկման եւ Տյանցզինի քիմիկատների պահեստում պայթյունների պատճառով համացանցում կեղծ լուրեր տարածելու համար մոտ 200 մարդ պատժի է ենթարկվել, հայտնում են չինական լրատվամիջոցները։

Սինհուա պետական գործակալությունը չի հայտնում, թե կոնկրետ ինչպես են պատժել խուճապարարներին, սակայն հաղորդում է, որ փակվել են 165 օգտատերերի հաշիվներ, որոնց միջոցով տարածվում էր վնասակար տեղեկությունը։

Անցյալ շաբաթ Շանհայի ֆոնդային բորսայում բաժնեմասերի արժեքը կտրուկ անկում էր գրանցել, ինչը աշխարհում երկրի տնտեսության կապակցությամբ խուճապ էր առաջ բերել, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Հիշեցնենք, որ Տյանցզին քաղաքում քիմիկատների պահեստում որոտացած պայթյուններից զոհվել է 150 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ