ՌԴ Յակուտսկ քաղաքում լաբորատորիա է բացվել, որը հետազոտելու է պեղված հնագիտական կենդանիների մնացորդները։ Սա ՌԴ-ում առաջին գիտական կենտրոնն է, որտեղ հնագիտական նմուշների բիոտեխնոլոգիական հետազոտություններ են անցկացվում, հայտնում է Svopi-ն։
Լաբորատորիայի գլխավոր խնդիրը կենդանիների նմուշների մեջ տարբերակող ԴՆԹ-ի կենդանի բջիջներ գտնելն է՝ հետագա կլոնավորման նպատակով։ Փորձագետները նշում են, որ ավելի լավ են պահպանվում սառցի շերտի տակ մնացած կենդանիների մարմինները։