News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունգարիայի ու Ֆրանսիայի իշխանությունները կոշտ արտահայտություններ են փոխանակել ՝ միգրանտների հոսքը զսպելու նպատակով Հունգարիայի ու Սերբիայի սահմանին փշալարերով պատնեշների կառուցման պատճառով:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան ֆաբիուսը շաբաթ օրը հայտարարել է, որ պատնեշների շինարարությունը հակասում է համաեվրոպական արժեքներին ու չպետք է կիրառվի նույնիսկ կենդանիների դեմ, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Նրա հունգարացի գործընկեր Փիթեր Սիյարթոն այդ մեղադրանքները ցնցող ու անհիմն է անվանել: Նրա խոսքով՝ եվրոպական երկրները պետք է միասին աշխատեն, եթե ուզում են լուծել ճգնաժամը, այլ ոչ թե քննադատեն իրար:

Սիյարթոն հայտնել է, որ Ֆրանսիայի դեսպանին իր մոտ է կանչել՝ բացատրություններ ստանալու համար:

Չնայած Հունգարիան փշալարերով պատնեշ է կառուցել Սերբիայի հետ սահմանի երկայնքով ՝ բայցեւայնպես փախստականների հոսքը դեպի Հունգարիա չի դադարում: Ակնկալվում է, որ օգոստոսին հունգարական սահմանը կհատեն ավելի քան 50 հազար փախստականներ:

Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարները որոշել են սեպտեմբերի 14-ին հանդիպել Բրյուսելում ՝ միգրացիայի խնդիրները քննարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ