News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը անընդունելի է համարում Սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախագխի ներկայիս տեքստը:

Նախօրեին տեղի է ունեցել «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստը: Նիստում քննարկվել է ՀՀ-ում մեկնարկած Սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կառավարման խորհրդի անդամները եւս մեկ անգամ վերահաստատել են «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մոտեցումները Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ, որոնք հինգ սկզբունքային առաջարկությունների տեսքով պաշտոնապես հրապարկվել է մամուլում: 

«Հայկական Վերածնունդ» հասարակական քաղաքական միավորումն իրեն մաս կազմող 110 քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպություների անունից հայտարարում է, որ Սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախագիծը ներկա տեսքով անընդունելի է եւ ենթակա է լուրջ փոփոխությունների: Կարեւորելով ՀՀ նախագահի եւ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի պատրաստակամությունն ընդունելու միավորման առաջարկները, եւս մեկ անգամ վերահաստատում են  առաջարկությունների սկզբունքային բովանդակությունը:

«Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումն անընդունելի է համարում խորհրդարանական կառավարման մոդելի ներդրման քողի ներքո ամբողջ իշխանությունը մեկ անձին`  վարչապետին տրամադրելու փորձերը, որոնք ենթադրում են ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական կառավարում, ինչն ավելի նման է ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական կառավարմանը: Փաստորեն «նախագահ» բառը փոխարինվում է «վարչապետ» բառով` առանց հակակշիռների եւ հավասարակշռության մեխանիզմների սահմանման: Ահազանգելով իշխանության բալանսավորման համար անկատար մեխանիզմների առկայության առնչությամբ` միաժամանակ մտահոգություն ենք հայտնում, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգ հռչակելով փորձ է արվում «Ընտրական օրենսգրքում» ներառել մեծամասնական ընտրական  համակարգի բաղադրիչները` դրանով իսկ վտանգելով այս փաստաթղթի կարեւորագույն ձեռքբերումը` 100 տոկոս համամասնական ընտրակարգի ընդունումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ