News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հունգարիայից Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա տանող ավտոմայրուղու վրա  20 կիլոմետրանոց խցանում է առաջացել երկու երկրների սահմաններին փոխադրամիջոցների ստուգումների խստացման հետևանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռոյթըրզին:

Շարժման դժվարություններ են նկատվում ոչ միայն հիմնական ավտոմայրուղու վրա, այլև զուգահեռ ճանապարհին, հաղորդել է պետական ճանապարհային կազմակերպության ներկայացուցիչ Մադյար Կոզուտը:

Ավստրիայի իշխանությունները խստացրել են Հունգարիայից եկող փոխադրամիջոցների ստուգումները այն բանից հետո, երբ տասնյակ փախստականներ շնչահեղձությունից մահացել էին հունգարական համարանիշներով բեռնատարում: Վերջին տվյալների համաձայն, միջադեպի հետևանքով զոհվել է  70 մարդ:

Սահմանային ЕС Frontex գործակալության տվյալների համաձայն, 2015-ի սկզբից ի վեր, Եվրամիության տարածք է եկել 340 հազար ներգաղթյալ: Փորձագետների կարծիքով, ԵՄ-ում անօրինական ներգաղթյալների հետ կապված իրավիճակը մարդկանց տեղաշարժի հետևանքով առաջացած վատագույն ճգնաճամն է Երկրորդ համաշխարհային պատերազմից  ի վեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ