News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրյուսելի ոստիկանները երկուշաբթի օրը բողոքի ցույց են անցկացնում ղեկավարության որոշման դեմ, որը պարտավորեցնում է նրանց սեպտեմբերի 1-ին առանց տաբելային զենքի կանոնակարգել երթեւեկությունը, մասնավորապես դպրոցների մուտքերի մոտ, հայտնել է Libre Belgique թերթը:

Իրավապահների դժգոհությունը պայմանավորված է ՝ իսլամական ծայրահեղականների կողմից հարձակումների սպառնալիքի պատճառով սեփական անվտանգության համար մտավախություններով: Ոստիկանները բողոքում են մայրաքաղաքի կոմիսարիատի շենքի մոտ, որը պատասխանատու է ճանապարհային երթեւեկության համար: «Մենք ուզում ենք հստակ ազդանշան ուղարկել ղեկավարությանը: Եթե հրամանը չեղյալ չճանաչվի, կլինեն ուրիշ ակցիաներ, ավելի զանգվածային»,- մեջբերում է պարբերականը իրավապահների արհմիության ներկայացուցչի խոսքերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Բրյուսելի կենտրոնական ոստիկանական վարչությունից վստահեցրել են, որ ուսումնական նոր տարվա առաջին օրը իրավապահների անվտանգությունը կապահովեն արագ արձագանքման հատուկ խմբերը:

Ինչպես հայտնել էին ավելի վաղ ՝ իսլամական ծայրահեղականների կողմից պոտենցիալ սպառնալիքի պատճառով Բրյուսելի ոստիկանության հարավային կոմիսարիատի մի խումբ աշխատակիցներ հատուկ պաշտպանության տակ էին վերցվել:

Derniere heure թերթի տվյալներով ՝ այս հարկադիր քայլը, որի մանրամասները անվտանգության նկատառումներով չեն բացահայտվում, ձեռնարկվել է այն բանից հետո, երբ երկու շաբաթ առաջ ոստիկանները բաժանմունք են բերել մի կասկածյալի, ում բջջային հեռախոսում հայտնաբերվել էին կոմիսարիատի առանձին աշխատակիցների լուսանկարներ: Լուսանկարների կադրերը վկայում են այն մասին, որ դրանք գաղտնի են արվել . իրավապահներն այդ լուսանկարների վրա քաղաքացիական հագուստով են եւ իրենց ընտանիքների անդամների շրջապատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ