News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է բռնաբարության, սպանության, սպանության փորձի եւ գողություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 25-ամյա երիտասարդի:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 25-ամյա երիտասարդը՝ Ա.Ղավալյանը, ալկոհոլի ազդեցության տակ, 2014 թվականի սեպտեմբերի 18-ի երեկոյան՝ ժամը 20:30-ից մինչեւ 22:30-ն ընկած ժամանակահատվածում, մուտք է գործել իր ընկերոջ տուն: Նախապես իմանալով, որ այդ պահին տանը միայն նրա հորաքույրն է՝ բռնության գործադրմամբ բռնաբարել է նրան, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել, ապա կտրող-ծակող գործիքով բազմակի հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին եւ սպանել:

Այդ ընթացքում տուն է վերադարձել ընկերը եւ նկատել, որ տան բակի դարպասների դուռը ներսից փակ է, մինչդեռ այն սովորաբար բաց է եղել, քանի որ իրենց հետ ապրող հորաքույրն ունեցել է վատ լսողություն։ Տղամարդը հարեւանությամբ բնակվող հորեղբոր առանձնատան բակով  մտել է իրենց  բակ եւ տան մուտքի մոտ՝ աստիճանահարթակի վրա, տեսել  օտար տղամարդու կոշիկներ, ապա նկատել, որ մուտքի դուռն ամբողջովին բաց է, իսկ տան գույքը՝ խառնված, հատակին՝ արյուն: Կասկածելով, որ տուն գող է մտել՝ ներս չի մտել, այլ շտապել է կանչել հարեւանությամբ բնակվող ազգականներին եւ հարեւաններին։ Պատուհանից նայելով՝ հեռուստացույցի լույսի տակ ճանաչել է Ա.Ղավալյանին եւ հասկանալով, որ Ա. Ղավալյանը հանցավոր նպատակով է բնակարան մուտք գործել՝ զայրացած պահանջել է դուրս գալ:

Նախնական քննության տվյալներով՝ Ա.Ղավալյանը, տանից վերցնելով 2 խոհանոցային դանակ, կիսամերկ դիմել է փախուստի՝ այդ ընթացքում խոհանոցային դանակով հարվածելով նաեւ ընկերոջ կրծքավանդակի առաջնային մակերեսի ձախ կեսի շրջանում եւ նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։

Ի վերջո, նրան հաջողվել է փախչել եւ Ճանապարհին հանելով նաեւ ջինսե տաբատն ու ներքնազգեստը՝ ամբողջովին մերկ  թաքնվել է ավագ դպրոցի նկուղում, որտեղ էլ հայտնաբերվել է իրավապահների կողմից։

Քննությամբ պարզվել է, որ Ա.Ղավալյանը  նախկինում կատարել է քրեորեն հետապնդելի այլ արարքներ եւս, Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվել՝ մի խումբ անձանց կողմից ռուս կնոջը բռնաբարելու մեղադրանքով։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Ղավալյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի, 34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 138-րդ հոդվածի 1-ին մասի, 139-րդ հոդվածի 1-ին մասի, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի եւ 183-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ( սպանություն զուգորդված՝ բռնաբարությամբ կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով, սպանության փորձ, բռնաբարություն, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, գողություն՝ բնակարան ապօրինի մուտք գործելով եւ ավտոմեքենային ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացութչունը հաստատվել է եւ գործն ուղարկվել դատարան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ