News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում այսօր՝ օգոսոստի 31-ի վաղ առավոտյան ծառից կախված վիճակում  հայտնաբերված 25-ամյա Հայկ Զաքոյանը անապահով ընտանիքից էր, ընտանիքի միակ զավակը։ Այս մասին Գյումրիում NEWS.am-ի թղթակցին ասացին երիտասարդի հարեւանները՝ նշելով որ, այնուամենայնիվ, չեն կարծում, թե սոցիալական պայմանների պատճառով է տղան նման քայլի դիմել։

«Ինչքան էլ սոցիալական վիճակը վատ լիներ, մենք իրեն ընկճված չէինք տեսնում: Միշտ ասում էր, որ մի օր ինքը հաստատ լավ կապրի: Անգամ երբ լսում էր ինքնասպան եղած մարդկանց մասին, ասում էր` ուրեմն կամքի ուժ չունեն»,- ասաց հարեւաններից Անահիտ Գեւորգյանը՝ նշելով, որ Հայկը շփվել է իրենց հետ, օգնել, երբ դրա կարիքը եղել է:

Հարեւանները պատմեցին, որ Հայկը մշտական աշխատանք չուներ, բնակվում էր մոր հետ, որը նույնպես չի աշխատում։

«Կերթար դաշտերը, կարտոշկա կքանդեր, ուրիշների տների շինարարական աղբերը կտաներ կթափեր ու փող կհավաքեր: Երկու շաբաթ առաջ էդ փողով տան պատուհաններն է գցել»,- ասաց հարեւաններից Ալվարդ Գրիգորյանը:

Նշենք, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հարեւանները նաեւ պատմեցին, որ Հայկի հայրը հոգեկան խնդիրներ է ունեցել, մահացել է հոգեբուժարանում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ