News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայում հայկական ազգային դպրոցներն ու վարժարանները պատրաստվում են նոր ուսումնական տարվան: Ինչպես հայտնում է Սիրիայում հրատարակվող «Գանձասար» հայկական թերթը, հայկական ազգային դպրոցների ու վարժարանների աշակերտները իրենց ամառային արձակուրդներն անց են կացրել Քեսաբում ու արդեն վերադարձել են Հալեպ:

Բացի դրանից Սիրիայում սկսել են ինտենսիվ նախապատրաստվել ձմռանը: Տարվում են  նավթի պաշարներ ձեռք բերելու աշխատանքներ, չնայած նշվում է, որ նավթամթերքի գինը բարձրացել է:

Ինչ վերաբերում է Հալեպի ընդհանուր իրավիճակին, ապա պարբերականը նշում է, որ քաղաքի առանձին թաղամասեր ահաբեկիչների կողմից հրթիռակոծման են ենթարկվում, էլեկտրաէներգիայի մատակարարարումը կայուն չէ, քաղաքում ինտերնետ չկա:

Նշենք, որ Սիրիայում մինչեւ արյունալի իրադարձությունների սկիզբը 60-70 հազար հայ էր ապրում: Նրանց կեսից ավելին ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը ցրված էր այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Լաթակիան, Հոմսը, Կամըշլին, Հասակէն, Յակուբիեն, Ռաքքան, Քեսաբը ու իհարկե մայրաքաղաքը՝ Դամասկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ