News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապօրինի որոշում է կայացրել՝ երկարացնելով Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը: Այսօր՝ օգոստոսի 31-ին լրագրողների հետ զրույցում ասել է Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով, Արա Բուդաղյանի վերաբերյալ քննիչը չի ներկայացրել որեւէ փաստարկ, որեւէ նյութ, ապացույց, որ Արա Բուդաղյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քննությունից, կարող է խոչընդոտել քննությանը կամ կատարել որեւէ հանցանք: «Չնայած դրան՝ Կենտրոնի դատարանը ոչ միայն հուլիսի 5-ին կալանավորեց Արա Բուդաղյանին, այլ նաեւ երկարացրեց հետագայում երկու ամսով նրան կալանքի տակ պահելու ժամկետը: Քննիչը պարտավոր էր ներկայացնել Արա Բուդաղյանի առնչությունը այդ հանցագործությանը հաստատող որոշակի, գոնե նվազագույն ապացույցներ, որը քննիչի կողմից այդպես էլ մինչեւ հիմա չի արվել»,- նշել է փաստաբանը՝ արձանագրելով, որ կալանքը երկարացնելու դատավարության ժամանակ քննիչը ներկայացրել է առերեսման արձանագրություն ոչ թե Բուդաղյանի, այլ երկու ուրիշ անձանց մասնակցությամբ:

«Դատարանը կայացրել է ստանդարտ որոշում, որը նույնպես իրավունք չուներ»,- նշել է Ալումյանը՝ հավելելով, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում կալանքի միջնորդությունները չմերժելու արատավոր ավանդույթ է ձեւավորվել: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը: Արա Բուդաղյանը Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Ավետիքի ու վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Ամենաշատ