Մեկ օրվա ընթացքում մոտավորապես 70 գրոհային է ոչնչացվել Աֆանստանի բանակի հատուկ գործողության արդյունքում, զոհվել է ութ զինվորական, հայտնում է «Սինխուա» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարությանը:
«Վերջին մեկ օրվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում 70 ահաբեկիչ է ոչնչացվել, 43-ը վիրավորում է ստացել, ու մեկ ահաբեկիչ էլ ձերբակալվել է: Գործողության ընթացքում աֆղանցի ութ զինծառայող է զոհվել »,- ասված է նախարարության հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Պաշտպանության նախարարության տեղեկություններով, զինվորականները մեկ օրվա ընթացքում գտել ու վնասազերծել են մի քանի ֆուգաս ու զավթել մեծ քանակության ամունիցիում եւ զենք:
Աֆղանստանի տարածքում գործում է «Թալիբան» արմատական շարժումը, կառավարական զորքերը մշտապես հատուկ գործողություններ են իրականացնում, որոնք ուղղված են գրոհայինների դեմ պայքարին: Հաճախ այդ դիմակայությունների զոհն են դառնում խաղաղ բնակիչները: