News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սոցցանցերի նոր հիթը այնպիսի  սելֆիներն են, որոնցում օգտատերերը ուշադրություն են գրավում պոլիէթիլենային տոպրակներից  «շապիկներ» հագած: Այդ մասին հաղորդում է Gazeta со-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին: Այս նոր միտումը Թայվանում է ծնվել:

Օգտատերերը ինքնադիմանկարներ են անում՝ սուպերմարկետից բերված տոպրակն օգտագործելով որպես միակ հագուստ: Ինչպես նշում է թերթը, այս նորաձև միտումը գերել է և տղամարդկանց, և կանանց: Հատկապես  «զիլ» է համարվում  7-Eleven ցանցերի տոպրակով սելֆին:

Պարբերականը հայտարարում է, որ այս տարվա նորաձևության «թեժ»  միտումը աներևակայելիորեն մատչելի է  և  «շքեղ»: Թերթը նաև չի բացառում, որ օգտատերերի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Ավստրալիայում նորաձևության ապրիլյան շաբաթը, որտեղ  St George New Generation  ցուցադրության մասնակիցները պոդիում էին դուրս գալիս գլխներին պոլիէթիլենային տոպրակ հագցրած:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ