News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում օգոստոսի 29-ին, մահացած հայտնաբերված տարեց կնոջ մասին:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, օգոստոսի 28-ին ժամը 21:00-ին 52-ամյա Անահիտ Նազարյանը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է տվել, որ մայրը բնակվում է իր եղբոր՝ Հայկազ Նազարյանի հետ, եւ եղբայրը շուրջ մեկ ամիս է՝ թույլ չի տալիս տեսակցել մորը:

Աղջիկը օգոստոսի 28-ին կրկին գնացել է եղբոր տուն, սակայն վերջինս դուռը չի բացել: Քույրը ճարահատյալ զանգահարել է ոստիկանություն եւ ոստիկանների միջամտությամբ մտնելով տուն` մորը այնտեղ չի գտել, իսկ եղբայրը հայտնել է, որ շուրջ մեկ ամիս է՝ նա հեռացել է տնից, եւ ինքը մոր գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 29-ին, ժամը 16-ին, Շահումյան փողոցի թիվ 154 տանը կից ավտոտնակի վերանորոգման փոսում, հողում թաղված վիճակում, հայտնաբերվել է Արաքսյա Հարությունյանի դիակը` բռնության հետքերով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ