News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թիվ 84 դպրոցն ավելի մեծ փորձ ունի ներառական կրթություն իրականացնելու առումով: Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին,  լրագրողներին ասաց  ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը` անդրադառնալով նրան, որ մանկական ուղեղային կաթված ունեցող 7-ամյա Արեգին ներառական համակարգում ընդունված թիվ 125 դպրոցում հրաժարվել են դպրոց ընդունել, ինչից հետո նրան ընդունել են 84 դպրոց:

«Ներառական կրթություն իրականացնելու առումով լուրջ փորձ ունի այդ դպրոցը եւ այնտեղ կան պրոֆեսիոնալ մասնագետներ, ուղղակի նրանք ճիշտ չեն կողմնորոշվել: Խնդիր է եղել եւ այն լուծվել է: Ինչ-ինչ խնդիրներ ունեցող երեխաները պետք է սովորեն մյուսների հետ»,-ասաց նա:

Նա նշեց նաեւ, որ շուրջ 150 ներառական կրթություն իրականացնող դպրոցներ են հաճախում 2000-ից ավել խնդիրներ ունեցող երեխաներ: Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ վերջերս լինում են դեպքեր, երբ ոչ ներառական դպրոցներն ընդունում են խնդիրներ ունեցող երեխաների, եւ նման երեխաների թիվը քիչ չէ:

Հիշեցնենք որ  օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել էր, որ երեխան հրավիրվել է թիվ 84 դպրոց, որտեղ ավելի պրոֆեսիոնալ մասնագետներ կան:

Տպել
Ամենաշատ