News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սենատը հավանություն է տվել վեց հակածխախոտային օրենքի նախագծի, որոնցից մեկը Կալիֆորնիայում ծխելու  իրավունքի նվազագույն տարիքի  բարձրացում է նախատեսում: Երիտասարդների տարիքը, որոնց  օրենքով կթույլատրվի ծխախոտ վաճառել,  18-ից հասցվել է 21-ի: Այսպիսով՝ ծխելը հավասարեցվել է ալկոհոլի օգտագործմանը: 

Բացի այդ, պաշտոնյաները մտադիր են ռեստորաններում, կինոթատրոններում եւ այլ հասարակական  վայրերում արգելել էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը: Առողջապահության ոլորտի փորձագետների կարծիքով, էլեկտրոնային ծխախոտը առողջության համար պակաս վտանգավոր չէ, քան սովորականները:  

Ցանկանում են նաեւ ծխելն արգելել բոլոր դպրոցներում եւ աշխատանքի վայրերում: Բացի այդ, նախատեսված է բարձրացնել ծխախոտային արտադրանքի մանրածախ առեւտրի արտոնագրի արժեքը: Վերջերս իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ը աշխարհում ծխողների քանակով երրորդ տեղն է զբաղեցնում, փոխանցում է KTLA-ն:

Ավելի վաղ Կալիֆորնիայում հատուկ հանձնաժողովը նահանգի փոխ-նահանգապետի գլխավորությամբ մշակել էր մարիխուանայի օրինականացման սկզբունքները: Առայժմ նահանգում թույլատրված է միայն բուժական նպատակներով օգտագործել այն, իսկ որպես հաճույքի միջոց արգելված է Կալիֆորնիայի ամբողջ տարածքում: Թմրանյութերի օրինականացման հարցը նախատեսվում է քվեարկության դնել   2016-ի նոյեմբերին, փոխանցում է Zagranica-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ