News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին պատիվ չի բերում այն, որ իր երեխան սովորում է մասնավոր դպրոցում: Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Հասկանալի է, որ մեր ԿԳ նախարարը որպես ծնող շահագրգռված է, որպեսզի իր երեխային տա այն լավագույն կրթությունը, որը կա մեր երկրում: Ակնհայտ է, որ պետության ենթակայության տակ գտնվող դպրոցների նկատմամբ իր կողմից վստահություն չկա: Դա նախարարին պատիվ չի բերում»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Նշենք, որ Արմեն Աշոտյանի որդին «Այբ» կրթահամալիր է հաճախում: Արմեն Աշոտյանի կրտսեր որդին նույնպես այս տարի կսկսի հաճախել նույն կրթահամալիր:

Տպել
Ամենաշատ