News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի օրը Մինսկում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների Ներքին գործերի նախարարների խորհրդի նիստ. օրակարգում կլինեն համագործակցության առաջնահերթ հարցեր, «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են Բելարուսի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից: 

Նիստի օրակարգում կլինեն ԱՊՀ պետությունների օրինապահ գերատեսությունների համագործակցության  առաջնահերթ հարցեր:  Մասնավորապես, կիբերհանցագործությունների, փոխադրամիջոցների առեւանգումների, նոր հոգեակտիվ նյութերի եւ թմրանյութերի շրջանառության, ինչպես նաեւ մարզական ակումբների երկրպագուների ոչ պաշտոնական միավորումների հակաօրինական գործողությունների դեմ պայքարի հարցեր:

Բացի այդ, անդրադարձ կլինի ԱՊՀ անդամ երկրների տարածքում Տվյալների մասնագիտացած բանկի գործունեության որոշ կողմերին:

Հավաքի շրջանակում տեղի կունենան նաեւ մի շարք երկկողմ բանակցություններ: Նիստը կավարտվի արդյունքներն ամփոփող փաստաթղթերի ստորագրմամբ:

 Ինչպես ճշտել են մամուլի ծառայությունում, միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդավայի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ՆԳՆ պատվիրակությունները, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ տարածքում Կազմակերպված հանցավորության եւ այլ հանցատեսակների դեմ պայքարի համաձայնեցման բյուրոյի, ինչպես նաեւ Բելարուսի պետական մարմինների ներկայացուցիչներ:

Խորհրդի նիստից առաջ, ԱՊՀ ՆԳՆ/Ոստիկանությունների ղեկավարները կմասնակցեն Հաղթանակի հուշահամալիրին ծաղկեպսակ դնելու արարողությանը, ինչից հետո նախատեսված է նրանց հանդիպումը Բելարուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ, ավելացրել են նախարարությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ