Ուսանողների փոխանակման ծրագրով Հայաստանից ԱՄՆ մեկնած եւ մեկ շաբաթ առաջ վթարից մահացած 16-ամյա Լիլիթ Գեւորգյանի հիշատակին հայրենի Արմավիր քաղաքում մատուցվել է պատարագ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Լիլիթի ընկերները:
Պատարագին մասնակցել են աղջկա հարազատները, ընկերները, արմավիրցիներ:
Նրանք հայտնեցին նաեւ, որ Լիլիթի մարմինը Հայաստան է բերվելու երկու շաբաթից: Հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ արմավիրցի Լիլիթ Գեւորգյանն ԱՄՆ էր մեկնել օգոստոսի 18-ին, նա մեկ տարի պետք է ապրեր եւ սովորեր այնտեղ:
Օգոտսոսի 24-ին Լիլիթ Գեւորգյանը մահացել է Թեքսասում ավտովթարից: Վթարի պահին 16-ամյա Լիլիթ Գեւորգյանը եղել է կվադրոցիկլի ղեկին։ Շերիֆը նշել է, որ ամենայն հավանականությամբ աղջիկը բլրի վրա կորցրել է մեքենայի կառավարումը:Ավելի ուշ աղջիկը մահացել է հիվանդանոցում: