News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում մանկապարտեզի տարիքից կսկսեն իրավագիտության հիմունքներ ուսումնասիրել: Այդ մասին որոշում է կայացվել Հայաստանի կառավարության օգոստոսի 31-ի նիստին:

Ինչպես հայտարարել է Հայաստանի Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը՝ Հայաստանում իրավագիտական ուսուցման նոր հայեցակարգը ներկայացնելով, անհրաժեշտ է ամրապնդել իրավունքի ուսումնասիրությունը՝ հիմքերից մինչեւ մասնագիտական գիտելիքներ, նախադպրոցական հիմնարկներից մինչեւ բուհեր:

Նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաներին դա անհրաժեշտ է օրենքի հանդեպ հարգանքը մեծացնելու համար, իսկ միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին անհրաժեշտ է իրավագիտական գիտելիքների ձեռք բերման համար, այդ թվում նաեւ՝ ապագա մասնագիտական ոլորտին վերաբերող, նշված է հայեցակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ