News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում առաջին անգամ քրդական կուսակցությունից նախարարներ դարձած Մուսլում Դողանը եւ Ալի Հայդար Քոնջան հերթական նորամուծությունն են արել՝ վերացնելով ընդդիմադիր լրատվամիջոցների համար մինչ այժմ գործող հավատարմագրման կարգը։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝  «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունից Զարգացման նախարար Մուսլում Դողանը եւ Եվրամիության հետ հարցերով նախարար Ալի Հայդար Քոնջան  հայտարարել են, որ վերացնում են ընդդիմադիր լրատվամիջոցների համար գործող հավատարմագրման կարգը։

Նախարարներն ասել են, թե այսուհետ բոլոր լրատվամիջոցները կարող են հետեւել նախարարություններում անցկացվող միջոցառումներին։ «Եթե մամուլն ազատ է, թող բոլորն էլ մասնակցեն, թող բոլորն էլ հետեւեն մեր հայտարարություններին»,-ասել են քուրդ նախարարները։

Նշենք, որ 2 քուրդ նախարարը ավելի վաղ հայտարարել էին թե հրաժարվում են նախարարների համար նախատեսված կարմիր համարանիշներից, թանկարժեք ծառայողական մեքենաներից եւ թիկնապահներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ