News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի կայարանի պահակների հավաստմամբ՝ հարյուրավոր ներգաղթյալներ գնացք են նստում՝ ուղղվելով դեպի Մյունխեն եւ Վիեննա, հայտնում է Reuters-ը։

Փաստաթուղթ եւ տոմս ունեցող բոլոր միգրանտները Գերմանիա եւ Ավստրիա մեկնելու թույլտվություն են ստանում, փոխանցում է Gazeta-ն։

Գերմանիայի կառավարությունը հերքել է տեղեկություններն այն մասին, թե Հունգարիայից Գերմանիա փախստականներ տեղափոխող հատուկ գնացքներ կան։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայացուցիչ Շտեֆան Զայբերթը նաեւ նշել է, որ ներգաղթյալները Հունգարիա են ժամանում՝ Գերմանիա տեղափոխվելու նպատակով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հունգարիայի իրավապահ մարմինները անցյալ հանգստյան օրերին երկրում ձերբակալել են Հունգարիայի սահմանը ապօրինի հատած 8.8 հազար միգրանտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ