News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԼՂՀ Շուշի քաղաքում ռուս գործարար Գերման Ստերլիգովի կնոջ՝ Ալյոնա Ստերլիգովայի կազմակերպած նորաձեւության ցուցադրության կապակցությամբ։

Ինչպես գրում է Vesti.Az-ը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւին, Գերման Ստերլիգովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ալյոնա Ստերլիգովայի կազմակերպած նորաձեւության ցուցադրությունը Ադրբեջանի ԱԳՆ-ն որակել է որպես Ադրբեջանի դեմ սադրանք։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուս գործարար Գերման Ստերլիգովի նկատմամբ։ Ստերլիգովի նկատմամբ Ինտերպոլով հետախուզում հայտարարելու մասին որոշումը անհաջողությամբ պսակվեց, քանի որ Ինտերպոլը հիշեցրեց, որ չի զբաղվում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց հետախուզմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ