News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ դիվանագետները արտասահմանում պետք է առավել ակտիվ պաշտպանեն երկրի տնտեսական շահերը։ Այս մասին օգոստոսի 31-ին կայացած Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Ինչի՞ համար են օրինակ մեզ պետք այդքան շատ առեւտրային ներկայացուցչություններ, եթե դրանք առհասարակ չեն գործում։  Պետք է դրանց ակտիվանալու կոչ անել։ Այդ ինչպե՞ս է, որ դուք ասում եք, ԱՄՆ-ում առեւտրային ներկայացուցչության հաստիքային միավոր կա, իսկ ներկայացուցչությունը չկա։ Պետք է հասկանալ»,- ասաց Աբրահամյանը՝ դիմելով էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին։

Անհրաժեշտ է բարձրացնել տնտեսության ոլորտում հայ դիվանագետների ակտիվությունը։ «Նրանք պետք է մտածեն այն մասին, թե ինչպես նոր ներդրումներ բերեն մեր երկիր, ինչպես առաջ մղեն արտահանումը։ Տեսեք, թե ինչ են անում մեր երկրում արտասահմանցի դիվանագետները։ Իսկ մե՞նք»,- ընդգծեց վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ