Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալների մասին ցանկացած տեղեկություն հայտնողները դրամական պարգեւներ կստանան։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳՆ-ի կողմից տարածած հայտարարության մեջ նշվել է, թե PKK-ի զինյալների ձերբակալման համար ցանկացած տիպի տեղեկատվություն տրամադրողները կստանան մինչեւ 4 մլն լիրա պարգեւ։
Նշվում է, որ PKK-ի մասին տեղեկություններ հաղորդողների տվյալները գաղտնի են պահվելու, իսկ նրանց համար նախատեսված պարգեւավճարը տրվելու է ՆԳՆ-ի բյուջեից։