News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տրանսպորտի եւ կապի նախարարությունը խախտել է քաղաքացիների իրավունքը՝ նրանց դիմումն անպատասխան թողնելով:

Օմբուդսմենի աշխատակազմից հայտնում են, թե տրանսպորտի եւ կապի նախարարության «Հատուկ կապ» ՓԲԸ-ի աշխատակիցներ Սարիբեկ Մկրտչյանի եւ Անանիա Մարգարյանը դիմել են Օմբուդսմենին՝ նշելով, որ իրենց պակաս վճարված աշխատավարձի եւ հավելավճարների գումարների վճարման կապակցությամբ դեռեւս ապրիլին դիմել էին նախարարություն, սակայն մինչ օրս այնտեղից որեւէ պատասխան չեն ստացել:

Նախարարությունից Օմբուդսմենին տեղեկացրել են, որ դիմումատուների խնդիրները քաղաքացիաիրավական բնույթ ունեն եւ չեն առնչվում նախարարության գործառույթներին: Տեղեկացրել են նաեւ, որ «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերությունից քաղաքացիներին պարզաբանումներ են տրամադրվել, սակայն միայն հունիս ամսին:

Արդյունքում. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսանում անձի դիմումը, բողոքը: Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի ուժով` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է, որից բխում է, որ ներկայացված դիմումին անհրաժեշտ է պատասխանել 30-օրյա ժամկետում: Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի` վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից: Իսկ 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետեւել օրենքների պահպանմանը:

Այսպիսով, Ս. Մկրտչյանին եւ Ա. Մարգարյանին իրենց դիմումի կապակցությամբ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից օրենքով սահմանված ժամկետում չի տրվել պատշաճ պատասխան, մասնավորապես՝ քաղաքացիների 2015 թվականի ապրիլ ամսվա դիմումին պատասխանվել է նույն թվականի հունիս ամսին, այն էլ ոչ թե դիմումը հասցեագրված մարմին կողմից, այլ «Հատուկ կապ» ՓԲԸ-ի կողմից: Արդյունքում խախտվել է վերջիններիս՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավունքները, ինչի կապակցությամբ էլ Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում:

Օմբուդսմենը նախարարությանն առաջարկում է ապահովել քաղաքացիների դիմումի պատշաճ ընթացքը եւ ձեռնարկել արդյունավետ ու բավարար միջոցներ հետագայում նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ