News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքացի Անուշ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ  2015թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում,  իր նախկին ընկեր, ՀՀ ոստիկանության ծառայող Ժիրայր Խ.-ն մեջքի հատվածից հրել եւ վայր է գցել իրեն բետոնե սալիկների վրա, ինչի հետեւանքով ընդհատվել է իր 6 ամսական հղիությունը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստացված եզրակացության համաձայն՝ Անուշ Ա.-ի մոտ եղել է 21-22 շաբաթական հղիություն, որն ընդհատվել է ինքնաբեր վիժման հետեւանքով:

Դատաբժշկական փորձաքննությամբ՝ Անուշ Ա.-ի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Ժիրայր Խ.-ն  հերքել է Անուշ Ա.-ին հանդիպելու, նրան հրել-գցելու հանգամանքը:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ հատուկ ծառայություն իրականացնող Ժիրայր Խ.-ն հիշյալ օրը՝ նշված ժամանակահատվածում, կատարել է իր ծառայողական պարտականությունները՝ գտնվելով աշխատավայրում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստմամբ հիմնավորվել է, որ Անուշ Ա.-ն, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին,  գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործություն կատարելու մեջ է մեղադրել ՀՀ ոստիկանության ծառայող Ժիրայր Խ.-ին: Անուշ Ա.-ն  իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել ոստիկանության աշխատակցի կողմից  դիտավորությամբ իրեն առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ:

Քաղաքացի Անուշ Ա.-ի կողմից  սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ