News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վանաձորում դանակահարության պատճառով մահացած 15-ամյա հանդբոլիստի գործով 3 տարով ազատազրկված՝ Լոռու գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի կալանքի մեկ տարին լրացել է, եւ ամենայն հավանականությամբ, առաջիկայում ազատ կարձակվի:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վիրաբույժի փաստաբան Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ առաջիկա օրերին քրեակատարողական վարչությունը պայմանական վաղակետ ազատման հարցն է քննարկելու:

«Այնուհետեւ արդեն 1 ամսվա ընթացքում դատական կարգով հարցը կլուծվի: Կարծում եմ՝ խոչընդոտներ չեն առաջանա, եւ Ղուկասյանն ազատ կարձակվի»,- ասաց փաստաբանը: 

Հիշեցնենք, որ Վլադիմիր Ղուկասյանի փաստաբանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել առաջին ատյանի որոշման վերաբերյալ, որի համաձայն՝ բժիշկը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ. հոկտեմբերի 12-ին «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երեւանի 15-ամյա բնակիչ, դանակահարված Դավիթ Հովակիմյանը, որը ժամեր անց հիվանդանոցում մահացել էր:

Դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում հաջորդ օրը ձերբակալվել էր նախկինում դատապարտված Կարեն Կունգուրցեւը՝ «Քուրդ» մականունով: Նրան մեղադրվում էր Հովակիմյանի սպանության մեջ: Ամիսներ անց, սակայն, Կունգուրցեւի մեղադրանքը փոփոխվել էր, քանի որ սույն գործով մեղադրանք էր առաջադրվել նաեւ Լոռու գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանին: Ըստ մեղադրանքի՝ վերջինս իր մասնագիտական պարտականությունները կատարել էր ոչ պատշաճ եւ անզգուշությամբ առաջացրել բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի մահը:

Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ