News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Քաղաքացիներից շատերը դժգոհ են նոր ուսումնական տարվա համար անհրաժեշտ պարագաների թանկացումից։ Մայրաքաղաքում NEWS.am-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ քաղաքացիները  նախորդ տարվա համեմատ այս տարի  ավելի շատ գումար են ծախսել՝ նոր ուսումնական տարվան նախապատրաստվելու համար։

«Այս տարի բավականին թանկացել է ամեն ինչ, եթե  նախորդ տարի կարող էինք 50.000 դրամի սահմաններում մեկ երեխայի պատրաստել սեպտեմբերի 1-ին, ապա այս տարի անհրաժեշտ է ավելին քան 100.000-ը»,-ասաց քաղաքացիներից մեկը՝ շեշտելով, որ հատկապես դժվար է գնել գրենական պիտույքներ, քանի որ դպրոցը պահանջում է հատուկ տետրեր  և գրքեր, որոնք բավական թանկ են։

Այնուամենայնիվ, հարվածների մասն ասաց, որ առավելագույնը 50,000 դրամ է նախատեսում ծախսել մեկ երեխայի համար, թեեւ գիտակցում են, որ այդ գումարով ավելի քիչ ու ավելի ցածր որակի ապրանք են գնելու։

Ի դեպ, ուսանողների մեծ մասը նույնպես միջինը 50,000 դրամ է նախատեսում ծախսել։

Տպել
Ամենաշատ