News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մինչեւ ուսումնական տարվա ավարտը՝ Երեւանի մի շարք դպրոցների մոտ թույլատրելի առավելագույն արագության շեմը լինելու է 40կմ/ժ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ թույլատրելի արագության մասին ցուցանակները չեն հանվում, պարզապես դպրոցական արձակուրդների ժամանակ դրանք թաքցնում են:

Նշենք, որ ըստ ՃՈ-ի՝ հետեւյալ դպրոցների մոտ թույլատրելի առավելագույն արագությունը դառնում է 40կմ/ժ:

1. Օրբելի փողոց, թիվ 83 դպրոցի հարակից տարածք,

2. Նաիրի Զարյան փողոց, թիվ 51 դպրոցի հարակից տարածք,

3. Արտաշիսյան փողոց, թիվ 27 դպրոցի հարակից տարածք,

4. Տիգրան Պետրոսյան փողոց, թիվ 189 դպրոցի հարակից տարածք,

5. Ավետիսյան փողոց, թիվ 44 դպրոցի հարակից տարածք,

6. Զաքարիա Քանաքեռցու փողոց, թիվ 93 դպրոցի հարակից տարածք,

7. Ռուբինյանց փողոց, թիվ 3 շենքի հարակից տարածք:

Տպել
Ամենաշատ