News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը կսուբսիդավորի բնակչության սպառած ամբողջ էլեկտրաէներգիան: Այդ մասին որոշում է կայացվել Կառավարության օգոստոսի 31-ի նիստին:

Ինչպես հայտարարել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, սուբսիդիաներ կհատկացվեն մեկ կիլովատտ/ժամի դիմաց  6,93 դրամի չափով ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային սակագնով: Բնակչության պարագայում սուբսիդիա կտրամադրվի սպառված ամբողջ էլեկտրաէներգիայի դիմաց, իսկ ձեռնարկությունների  ու կազմակերպությունների շրջանում սուբսիդիա կստանան  0,38 կիլովատտ լարման բաժանորդները, որոնք ամսական մինչեւ 500 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա են սպառում: Բաժանորդների այդ խմբին սուբսիդիա կտրամադրվի մինչեւ 250 կիլովատտ/ժամի համար:

Լրագրողների հետ զրույցում Զախարյանը նշել է, որ օգոստոսի 1-ից բնակչությանը փաստացիորեն հատկացվող սուբսիդիաների ծավալն առայժմ չի հաշվարկվել: «Շուտով կհաշվենք եւ կներկայացնենք», -հայտարարել է նա:

Նշենք, որ 2015-ի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիան թանկացել է  1 կիլովատտ/ժամի դիմաց 6,93 դրամով: Բնակչության համար ցերեկային սակագինը աճել է 16%-ով կամ մոտավորապես ՝ 10,3 ցենտով՝ հասնելով մինչեւ 48,78 դրամի: Սակագների սուբսիդավորումը կշարունակվի մինչեւ տենդերով ընտրված խորհրդատվական  Deloitte & Touche CIS ընկերության եզրակացությունների ներկայացումը: Ընկերությունը կվերլուծի երկրի էներգոհամակարգը եւ Կառավարությանը էներգետիկայի մենեջմենտի վերաբերյալ խորհրդատվություն կներկայացնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ