News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Beeline-ն ամփոփեց 2015 թ.-ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի ընթացիկ արդյունքները: Այս տարի, ընդհանուր առմամբ, ընկերությունը ստացել է ավելի քան 1000 հայտ Հայաստանյան ԲՈՒՀ–երի ուսանողներից՝ 2015 թ.-ին «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին մասնակցելու համար։

Ամփոփելով ընթացիկ փուլերի արդյունքները՝ ընտրվել են 9 ուսանող, ովքեր կանցնեն 9 ամիս տևողությամբ վճարովի ստաժավորում ընկերության տարբեր ստորաբաժիններում՝ օրինակ Մոնիտորինգի կենտրոնում, Տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինությունում, Գործառնությունների աջակցման տնօրինությունում, Մարքեթինգի ծառայությունում, Իրավաբանական տնօրինությունում  և Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրում։ Ստաժավորում անցած լավագույն ուսանողներին կընձեռնվի մշտական աշխատանքի հնարավորություն Beeline-ում:

«Յուրաքանչյուր ուսանողի համար  մենք մշակում ենք ստաժավորման անհատական ծրագիր և նշանակում ենք անձնական ուղղորդող: Ստաժավորում անցնող ուսանողները կարող են մասնակցել  ընկերության ընթացիկ ծրագրերին, հետաքրքիր պրակտիկ խնդիրների լուծմանը, որոնք հնարավորություն կտան գործնականում կիրառել ուսումնական տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքները: «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը համարվում է «Make your Mark” գլոբալ սոցիալական նախաձեռնության առանցքային բաղադրիչներից մեկը։ Այս ծրագրի միջոցով մենք միավորում ենք տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները և ճիշտ կառուցել իրենց ապագան։ Իսկ մեզ՝ որպես նորարարական ընկերության, հնարավորություն է ընձեռվում մեր շարքերը համալրել նպատակասլաց և տաղանդավոր երիտասարդներով»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին: Այդ ընթացքում 87 ուսանող անցել են արտադրական պրակտիկա, որոնցից  41-ը  դարձել են Beeline–ի աշխատակից: Beeline–ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսի ուսանողները՝  սկսած 3-րդ կուրսից:

Հավելենք, որ «Make Your Mark» ծրագիը «ՎիմպելԿոմ»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային բաղադրիչն է և նպատակ ունի թվային տեխնոլոգիաների միջոցով օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ