News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 1-ին ՖԻՆՔԱ-ն շուրջ 2500«ՖԻՆՔԱ»  անձրեւային բաճկոններ նվիրեց Հայաստանի ավելի քան 100 դպրոցների առաջին դասարանցիներին` ուսումնական տարվա մեկնարկն անսպասելի եւ էլ ավելի գունեղ դարձնելով նրանց համար: Այսուհետ ՖԻՆՔԱ-ն խորհրդանշող այս վառ բաճկոնները պայծառ տրամադրություն կապահովեն երեխաների համար անգամ ամպամած եւ մռայլ եղանակին:

Արդեն 6 տարի է, ինչ ՖԻՆՔԱ-ն իրականացնում է իր «Անհոգ մանկություն» նախագիծը եւ գեղեցիկ անակնկալներով փորձում է գունավորել Հայաստանի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մանկությունը: Դեռեւս անցյալ տարի էր, երբ ՖԻՆՔԱ-ն իր լոգոյով եւ գույներով դպրոցական պայուսակներ նվիրեց Հայաստանի 100 դպրոցների ավելի քան 2000 առաջին դասարանցիներին:

«Ցանկացած կազմակերպություն պետք է մասնակցի հասարակության եւ երկրի կերտման ու զարգացման գործընթացին: Երեխաները երկրի եւ հասարակության ապագան են, եւ ՖԻՆՔԱ-ն, որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն, մշտապես փորձում է ուշադրությամբ եւ հոգատարությամբ շրջապատել նրանց` իր համեստ ներդումն ունենալով նրանց անհոգ մանկության ապահովման գործում», նշեց ՖԻՆՔԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:

ՖԻՆՔԱ-ի համար արդեն ավանդույթ է դարձել Սեպտեմբերի 1-ին հատուկ եւ գիշերօթիկ դպրոցների աշակերտներին այցելելը: Երեխաներն ամեն տարի մեծ անհամբերությամբ են սպասում ՖԻՆՔԱ-ին` համոզված լինելով, որ ՖԻՆՔԱ-ի այցն իրենց օրն իսկական տոնի է վերածելու:

Առաջին ուսումնական տարին մեծ ակնկալիքներով ու երազանքներով սկսած այս փոքրիկները նվերները ձեռքերին խոստացան լավ սովորել եւ իրենց երկրին պիտանի մասնագետ դառնալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ