News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Worldcarfans հրատարակության տրամադրության տակ են հայտնվել Toyota Prius նոր սերնդի հիբրիդի լուսանկարները: Մեքենան առաջին անգամ են լուսանկարել առանց կամուֆլյաժի: Մինչ այդ հրապարակվել էին լուսանկարներ, որոնց վրա հեթչբեքը պատկերված է իր նախնական տեսքով կամ էլ ծածկված էր պաշտպանիչ կտորով:

Մոդելի դիզայնը կատարված է Toyota Mirai ջրածնային հեթչբեքի ոճով: Մեքենան ունի ամբողջովին նոր առաջնամաս ու հետնամաս: Նաեւ արմատապես փոխվել է ներքին հարդարանքը, որի լուսանկարները հրապարակվել էին դեռ օգոստոսի կեսերին: Նոր լուսանկարներում սալոնը ներկայացված չէ, հայտնում է Motor-ը:

Նոր «Փրիուսը» կդառնա «Տոյոտայի» նոր մոդելը, որը կառուցված է Toyota New Global Architecture (TNGA) մոդուլային պլատֆորմի վրա:  Ենթադրվում է, որ մեքենան կունենա  1.8 հզորությամբ բենզինե շարժիչ, 90 հզորությամբ էլեկտրական շարժիչ, ինոային մարտկոցներ ու վարիատոր:

Հեթչբեքը հասանելի կլինի  նաեւ նոր մոդիֆիկացիայով, որը լիցքավորվում է կենցաղային էլեկտրացանցից: Էլեկտրական լիցքավորումով մեքենան կկարողանա անցնել մինչեւ 50 կմ: Հիբրիդային ռեժիմով «Փրիուսը» կկարողանա հարյուր կիլոմետրում մոտավորապես 1.4 լ վառելիք ծախսել: Բացի դրանից ակնակլվում է, որ մեքենան կունենա լիաքարշակ տարբերակ եւ անլար լիցքավորման գործառույթ:

Նոր «Փրիուսի» շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 8-ին: Ավտոմեքենան վաճառքի կդրվի 2016թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ