ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ օգոստոսի 31-ին, կազմել է 482.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.76 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.94 դրամ (նվազել է 4.53 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 743.56 դրամ (նվազել է 1.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.19 դրամ (նվազել է 0,06 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 224.13 դրամ, ոսկին՝ 17,616.81 դրամ, պլատինը՝ 15,567.98 դրամ:
Օգոստոսի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 482.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 482.8 դրամ: