News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Իսպանիայում մոլեգնում են անտառային հրդեհները. դրանք ընդգրկում են  Իսպանիայի հյուսիս-արեւմտյան Օրենսե գավառում գտնվող անտառազանգվածը: Հրդեհները մոլեգնում են կիրակի օրվանից եւ արդեն ավելի քան 2000 հեկտար անտառ են ոչնչացրել: Կրակը ընդհուպ մոտեցել է բնակելի տներին: Տեղի շատ բնակիչներ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից: 

Հրդեհը սկսվել է կիրակի կեսօրին: Հաշված ժամերի ընթացքում քամու պատճառով այն հսկայական տարածք է ընդգրկել:

Դրանից հետո պաշտոնյաները արտակարգ դրություն են հայտարարել, որովհետեւ տարերքը սպառնում է բնակելի տարածքների:

Իսպանական Europa Press գործակալության տվյալներով, ամենաքիչը մի տուն արդեն այրվել է: Բայց, ինչպես հաղորդվում է, այն լքված է եղել: Տարհանվածների ճշգրիտ թիվն առայժմ պարզ չէ:

Հրշեջներն ասում են, որ եղանակը նպաստում է կրակի տարածմանը եւ հեշտ չի լինի այն կասեցնել, փոխանցում է  NTDTV-ը:

Ներկայումս տարերքի դեմ պայքարում է հրշեջների  20 բրիգադ, վեց ուղղաթիռ, ինը ինքնաթիռ եւ ցամաքային տեխնիկա: Բացի այդ, դեպքի վայր են ուղարկել տեխնիկական փորձագետների եւ անտառտնտեսության ներկայացուցիչների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ