News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Վլադիմիրի բույրով օծանելիքը»՝ բալի, խնձորի եւ թարմ հացի նոտաներով համեմված, վաճառքի է հանվել ՌԴ համանուն քաղաքի  խանութներում։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է օծանելիքի ստեղծման հեղինակ Միխայիլ Սամոյլովը, բնակիչների մոտ քաղաքը հենց այդ բույրերի հետ է ասոցացվում։

«Վլադիմիրի բույրով օծանելիքը» նվիրված է քաղաքի 1025-ամյակին։ Ներկայումս վաճառքի է հանվել օծանելիքի փորձնական տարբերակը՝ 30 մլ ծավալով։

«Դրանք մրգային երանգներ ունեն՝ բալի, խնձորի եւ թարմ հացի։ Ես կասեի, որ դրանք ավելի շուտ կանացի օծանելիքներ են»,- ասել է գործակալության զրուցակիցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ