News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ կրթության եւ գիտության ոլորտում արդյունավետ համագործակցության եւ բազմաթիվ ծրագրերի աջակցության համար: Արմեն Աշոտյանի խոսքով՝ Բրիտանական խորհուրդը համարվում է  ԿԳՆ հուսալի գործընկերներից մեկը, որը թիրախային ծրագրեր է իրականացնում կրթության ոլորտում, մասնավորապես, լայն աջակցություն է ցուցաբերում ուսուցիչների՝ անգլերենի դասավանդման կատարելագործման, ինչպես նաեւ Բոլոնիայի գործընթացի շրջանակում  գիտական աստիճանաշնորհման չափորոշիչների մշակման աշխատանքներին:  Նախարարը նաեւ շնորհակալություն է հայտնել Լոնդոնում  կազմակերպված Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին հայկական պատվիրակության աջակցության համար՝ ընդգծելով, որ նմանատիպ համաժողովները լավագույն հարթակներն են կրթական նորամուծությունների ներկայացման եւ գործընկերների հետ ակտիվ կապեր ստեղծելու տեսանկյունից:

Դեսպանը Քեթրին Լիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրապես հաջող համագործակցության օրինակ են Երեւանում Բրիտանական բիզնես դպրոցի գործունեությունը եւ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որը մշակվել է`  իբրեւ արարատյան բակալավրիատի միջազգային չափանիշներով պլատֆորմ ստեղծելու հենք՝ Լոնդոնի կրթության ինստիտուտի եւ Քեմբրիջի համալսարանի համագործակցությամբ: Նա նաեւ գոհունակությամբ նշել է, որ  բացի TOEFEL-ից, իբրեւ  անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ, այսուհետ կընդունվի նաեւ  Բրիտանական խորհրդի կողմից տրվող  IELTS-ի հավաստագիրը: Դեպանը նաեւ բարձր է գնահատել Երեւանում անցկացված Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի աշխատանքները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Բրիտանական խորհրդի նոր նախաձեռնության՝  ուսուցիչների վերապատրաստման նոր ծրագրի մանրամասներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ