News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և ՌԴ էներգետիկայի նախարարությունը համաձայնեցրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործունեության աուդիտի անցկացման Տեխնիկական առաջադրանքը: Այս մասին հաղորդում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` նշելով, որ տեխնիկական առաջադրանքը նպատակաուղղված է ստանալ անկախ միջազգային հեղինակություն վայելող խորհրդատվական կազմակերպության կարծիքը հետևյալ երեք խնդիրների վերաբերյալ.

«Առաջին խնդիրը՝ ընկերության 2009-2014թթ ծախսերի հիմնավորվածության մասին եզրակացությունն է, առևտրային և տեխնոլոգիական կորուստների մակարդակի ուսումնասիրությունը,  երկրորդ խնդիրը՝ իրականացված ներդրումային ծրագրերի արդյունավետության, ինչպես նաև անշարժ գույքի և ավտոտրանսպորտային միջոցների վարձակալության վճարների հիմնավորվածության ուսումնասիրությունն է, երրորդ խնդիրը՝ ընկերության կառավարման գործողությունների արդյունավետության գնահատումն է»,– ասվում է նախարարության արածած հաղորդագրությունում:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտարարել է բաց մրցույթ՝ աուդիտորական ծառայությունների մատուցման համար, և հաղթող կազմակերպությունը պայմանագիր ստորագրելուց 4 ամիս անց կավարտի իր ուսումնասիրությունը և դրանից 30 օր անց կներկայացնի վերջնական հաշվետվությունը:  Մրցութային հայտերը կներկայացվեն մինչև 2015թ. սեպտեմբերի 30-ը: Աուդիտի արդյունքները կհրապարկվեն և հասանելի կլինեն հանրության համար, ասվում է հաղրդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ