News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Բրազիլիա մեկնել: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 31-ի նիստում:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ որոշումն ընդունվել է փոխադարձ կարգով. այսինքն՝ առանց վիզայի Հայաստան կարող են այցելել նաեւ Բրազիլիայի քաղաքացիները:

Ներկայում Հայաստանն արդեն առանց վիզայի ռեժիմ ունի լատինաամերիկյան երկու այլ պետության՝ Արգենտինայի եւ Ուրուգվայի հետ, որտեղ բնակվում են Հարավային Ամերիկայի խոշորագույն հայ համայնքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ