News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ստամբուլում 85 տարեկան հասակում օգոստոսի 21-ին իր մահկանացուն է կնքել հայ թատերագրության աբսուրդի թատրոնի առաջնորդ, թատերագիր Արման Վարդանյանը։

Հուղարկավորության կարգը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, Ստամբուլի Բեյօղլուի Սուրբ Երրորդություն եկեղեցում, մարմինն ամփոփվել  է Շիշլիի հայկական գերեզմանատանը՝ ընտանեկան դամբարանում:

Արման Վարդանյանը ծնվել է 1930թ. Ստամբուլում։ Հեղինակն առաջին անգամ բեմադրվել է 1978թ. անգլերենով Լոնդոնում («Թոխորը», բեմադրիչ-գրող Հովհաննես Փիլիկյանի բեմադրությամբ, Ժիրայր Փափազյանի գլխավոր դերակատարությամբ):

2000թ. Երևանի Գաբրիել Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնում, արվեստի վաստակաշատ գործիչ, գեղարվեստական ղեկավար ու բեմադրիչ Վահե Շահվերդյանի կողմից  բեմադրվել է նրա «Ախացելը», (գլխավոր դերակատարներն են ժողովրդական հայտնի արվեստագետ՝ Վարդուհի Վարդերեսյանը, Լորենց Արուշանյանը, Նելլի Խերանյանը)։ «Ախացելը» ներկայացվել է  նաև Փարիզում։ 2002թ. Մեծ թատրոնի բեմում ներկայացվել է «Սակուրը»։ Նրա գործերը զետեղված են «Խաղ մը» (1987, Վենետիկ), «Ցավմը» (1997, Ստամբուլ) «Լավ մը» (2003,), «Շունչ մը»  (2010, Ստամբուլ) «Փունջ մը»  (2011, Ստամբուլ) հատորներում։ Ունի ընդհանուր թվով 27 թատերախաղ:

2011թ. մայիսին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից պարգևատրվել է «Վիլյամ Սարոյան» շքանշանով։ Նույն տարում Հայաստանի անկախության քսանամյակի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի»  շքանշանով:

Թատերագետ Լևոն Մութաֆյանի հեղինակությամբ պատրաստված «Խաղ ըստ Արման Վարդանյանի» եւ «Արման Վարդանյանի աշխարհը» աշխատությունները հեղինակին ծանոթացնում են հայրենի շրջանակներին։

Հեղինակի կենսագրությանն ու գործերին կարելի է ծանոթանալ www.armanvartanyan.com կայքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ